Լոլիկի գագաթնային փտումը շատ տարածված հիվանդություն է, որը տարածված է լոլիկի դաշտային և ջերմատնային մշակության ժամանակ: Վնասվում են կանաչ և հասունացող պտուղները:
Գագաթնային փտում առաջանում է երեք տարբեր պատճառներից`
• ջրի անբավարարություն,
• կալցիումի դեֆիցիտ,
• ինֆեկցիա:
Առաջին տիպի հիվանդության առաջացման պատճառը բարձր ջերմությունն ու խոնավության պակասն են:
Գագաթնային փտման երկրորդ տիպը այն է երբ հողում կալցիումի ավելցուկը կամ պակասորդ է լինում , դա նույնպես գագաթնային փտման պատճառ է հանդիսանում: Պտուղների մեծաքանակ ախտահարում է նկատվում աղակալված հողերում:
Գագաթնային փտման երրորդ տիպը հանդես է գալիս պտուղների գագաթնային մասում հասունացման տարբեր աստիճանի գորշ բծերի տեսքով՝ մուգ կամ բաց գունավորմամբ լայն շրջանների տեսքով, որտեղ նկատվում է հյուսվածքների քայքայում: Այս հիվանդության առաջացման առաջնային պատճառը որոշ բակտերիաները և սնկերն են: Դրանք պահպանվում են բուսական մնացորդներում և մոլախոտային ու բուսականության հյուսվածքներում: Տարածվում են միջատների և անձրևակաթիլների օգնությամբ:
Պայքարի միջոցները Գագաթնային փտման դեմ արդյունավետ է ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով հողի պարարտացումը, որը նպաստում է բույսերի դիմացկունության բարձրացմանը: Հողի ճշգրիտ պարարտացում: Հողի ջրային ռեժիմի կարգավորում վեգետացիայի ընթացքում: