# Այգիները պաշտպանենք կրծողներից ՝ դաշտային մկներից
Դաշտային մկների որկրամոլությունը վտանգ է ներկայացնում այգու համար, քանի որ սնունդ փնտրելիս նրանք վնասում են ծառերի և դաշտային այլ մշակաբույսերի արմատային համակարգը:
Դաշտային մկները հիմնականում գիշերային են, նրանք մեկ օրվա ընթացքում կարող են ուտել իրենց քաշին հավասար քանակությամբ սնունդ:
Մկները սիրում են մեծ քանակությամբ սնունդ պահել և նույնիսկ կարող են հատուկ պահեստային խցիկներ սարքել իրենց փոսերում:
Դաշտային մկների ամենավտանգավոր գործոններից անհրաժեշտ է առանձնացնել նրանց բարձր պտղաբերությունը ՝
Վայրի բնության մեջ ապրում են ոչ ավելի, քան երկու տարի, բայց այգիներում միշտ ապահով է, և կա շատ սնունդ, այդ պատճառով նրանց կյանքի տևողությունը մի քանի անգամ ավելանում է։
Մկների մոտ հղիությունը տևում է 20–22 օր։ Էգերը սերունդ են տալիս տարին 3–5 անգամ։ Միանգամից ծնվում է 5-ից 12 մուկ: Մուկը սեռական հասունանում է երեք ամսականում, իսկ 20 օրականում կարող է ինքնուրույն գոյատևել։ Երկու ամիս հետո ձաքերը ծնում են նոր սերունդ։
Ամառային սեզոնին, օպտիմալ ջերմաստիճանի և սննդի առատության պայմաններում, ձագերը բազմանում են կայծակնային արագությամբ։
Տարածքում կրծողներ նկատելուն պես անհրաժեշտ է վերահսկել և ձեռնարկել համապատասխան միջոցներ։